Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գ. Կոստանյան. «Ես չեմ կարող առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք դեմ են օրենքին»

Գ. Կոստանյան. «Ես չեմ կարող առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք դեմ են օրենքին»
23.01.2015 | 11:03

«Այս քննարկումը սկսելով՝ ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը բոլորիս համար է ոբերգություն, բոլորս հավասարապես ունենք հոգու խռովք ու վրդովմունք»,- ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանը՝ խոսելով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին:
Նրա խոսքով՝ այս սահմռկեցուցիչ ողբերգությունը չէր կարող որևէ մեկին զերծ պահել այս իրավիճակից. «Սա ցանկացած հայի, ցանկացած մարդու համար ողբերգություն է և չի կարող զգացմունքային արտահայտություն չունենալ: Բայց ես ուզում եմ մի քանի հանգամանքների վրա ձեր ուշադրությունը դարձնել: Ես, որպես գլխավոր դատախազ, չեմ կարող առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք դեմ են օրենքին: Ես իմ պաշտոնեական լիազորությունները կարող եմ իրականացնել ոչ թե զգացմունքայնության վրա, այլ օրենքի սահմաններում: Ես պարտավոր եմ իմ գործողությունները իրականացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ անկախ նրանից` ինձ անձամբ դրանք բավարարում են, թե ոչ»: Նա ընդգծեց, որ իր փոխարեն ցանկացած իրավաբան նույն կերպ կվարվեր:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ